Goris.City-ն լրատվական-ժամանցային առցանց հարթակ է, որի նպատակն է ներկայացնել Գորիս քաղաքը և Գորիս համայնքի մեջ մտնող բնակավայրերը ինչպես համայնքի բնակիչներին, այնպես էլ համահայկական և ոչ հայալեզու լսարանին: 2020 թվականի գարնանը գործարկվել է կայքի հայալեզու տարբերակը, որ իր մեջ ներառում է.

Գորիսի մշակույթի, պատմության, տեսարժան վայրերի և ճարտարապետական կոթողների, արվեստի, կենցաղի մասին առանձնացված բաժիններ: Հատուկ ուշադրությամբ և ջերմությամբ ենք նախապատրաստել Բարբառ բաժինը, որտեղ դուք կգտնեք գորիսյան բարբառի բառեր, իրենց բացատրություններով:

Առանձին ենթաբաժիններով ներկայացված են Գորիս համայնքի, այդ թվում Գորիս քաղաքի և հարակից գյուղերի վարչական կառուցվածքը, կառավարման մարմինները:

Ժամանցային բնույթի նյութեր կարող եք գտնել Խոհանոց բաժնում, որտեղ հավաքված են հայկական և մասնավորապես գորիսյան խոհանոցին հատուկ բաղադրատոմսեր, Աֆիշա բաժնում, որտեղ կարող եք ծանոթանալ սպասվող մշակութային և այլ միջոցառումների մասին ծանուցումներ: Բլոգ ենթաբաժնում հրապարակվում են հետաքրքիր ու հանրամատչելի նորություններ և նյութեր ամենաբազմազան ոլորտներից:

Լուրեր բաժնում գորիսյան և տարածաշրջանային անցուդարձը լուսաբանող, քաղաքական, հասարակական և սոցիալ-տնտեսական նորոււթյուններ են:

Իրենից առանձնահատուկ նախաձեռնություն է ներկայացնում Տեղեկատու բաժինն իր համապատասխան ենթաբաժիններով. այստեղ կարող եք գտնել տարատեսակ հայտարարություններ, այդ թվում նաև թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Կատալոգ ենթաբաժնում են հավաքված Գորիս համայնքում գրանցված և/կամ Գորիս համայնքում մշտական գործունեություն իրականացնող ընկերությունների և իրավաբանական անձանց տվյալներ, ինչպես նաև կազմակերպությունների պրոմո-տեղեկատվական քարտեր: Համայնքում իրականացվող կամ իրականացվելիք սոցիալական ծրագրերի մասին ամփոփ տվյալներ և կոնտակտներ կարելի է գտնել Սոցիալական ենթաբաժնում, իրականացվող և իրականացվելիք ծրագրերն էլ համապատասխանաբար Ծրագրեր ենթաբաժնում:

Գորիսի և տարածաշրջանի մասին պատմող տեսաշարեր և ֆոտոհավաքածուները տեղակայված են Մեդիա բաժնի համապատասխանաբար Վիդեո և Ֆոտո ենթաբաժիններում:

Մեր Կոնտակտների, Գործընկերների, Նվիրատվությունների մասին, ինչպես նաև Կայքի օգտագործման Պայմանների մասին՝ Մենք բաժնի համապատասխան հղումներով:

Գորիս.Սիթի հարթակն իր մեջ ներառում է Goris.City տարբերանշանով հանդես եկեղ, goris.city դոմենով տեղակայված կայքը, ինչպես նաև սոցիալական կայքերի համապատասխան էջերը @CityGoris ինքնագրով, ինչպես նաև յութուբյան ալիքը. Ստորև ներկայացնում ենք հղումները և սիրով առաջարկում միանալ մեր էջերին:

facebook.com/CityGorisinstagram.com/CityGoristwitter.com/CityGorisvk.com/CityGorisYouTube ալիք

Կայքի նախագծման և գործարկման աշխատանքների կազմակերպման, կայքի պատրաստման, սպասարկման և սոցիալական էջերի վարման համար շնորհակալություն ենք հայտնում BrainHayStack վեբ ծրագրավորման ստուդիային:

Մեր թիմը ձգտում է հնարավորինս հետաքրքիր և օգտակար դարձնել Ձեր ժամանցը, ծանոթացնել Ձեզ Գորիսին և գորիսեցուն, գորիսյան ավանդույթներին, օգնել՝ ստանալ լիարժեք տեղեկատվություն մեր համայնքին վերաբերող ամեն ինչի մասին: Մեր և Գորիսի անունից շնորհակալություն ենք հայտնում ցուցաբերած հետաքրքրության համար և մաղթում ենք Ձեզ բարի ժամանց մեր ռեսուրսի տիրույթում: