Goris.City կայքէջի գործարկման և օգտագործման պայմանները

Ընդհանուր տեղեկություններ

Goris.City-ն (հայերեն տարբերակով՝ Գորիս.Սիթի) ինտերակտիվ առցանց ռեսուրս է (այսուհետ՝ Կայք), որի նպատակն է ծանոթական նպատակներով ներկայացնել Գորիս համայնքին վերաբերող ինֆորմատիվ կոնտենտ: Կայքը գործում է goris.city դոմեյնի ներքո, անձնական տվյալների փոխանցման պաշտպանության, օգտագործողի տվյալների գաղտնիության և կայքի հուսալիության աստիճանի բարձրացման նպատակով կայքի հիմնական դոմենը հասանելի է միայն սերտիֆիկացված SSL հաղորդակարգով (protocol):

Կայքում հրապարակվում են ինչպես հեղինակային, այնպես էլ երրորդ կողմերի մտքերն արտահայտող նյութեր: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Goris.city-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Goris.city-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Կայքից օգտվող յուրաքանչյուր ոք այսուհետ սահմանվում է որպես Օգտագործող, վերջինիս և Կայքի փոխադարձ իրավունքները և պարտավորությունները սահմանվում են ստորև:

Անձնական տվյալների հավաքագրման կարգն ու նպատակը

Կայքում դիտումների և նյութի բովանդակությանը ծանոթանալու համար Օգտագործողի որևէ անձնական տվյալ չի հավաքագրվում և լրացման/գրանցման անհրաժեշտություն չի ծագում: Մենք օգտագործում ենք արտաքին հավելվածներ, որոնց անվտանգության մակարդակը բարձր են գնահատվել ինչպես մեր, այնպես էլ բազմաթիվ մասնագիտական խմբերի կողմից:

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունների համար Կայքում ներդրված է Facebook.com սոցիալական ցանցի Comments Widget հավելվածը: Մեկնաբանություն թողնելու համար Օգտագործողը պետք ՝ գրանցված լինի Facebook սոցիալական ցանցում, ունենա ակտիվ հաշիվ, մուտք գործի որպես սոցիալական ցանցի օգտատեր: Թողնելով մեկնաբանություն, Օգտագործողը հրապարակային է դարձնում Ֆեյսբուքի կարգավորումներով սահմանված իր տվյալները (հանրամատչելի տվյալներ)՝ Կայքի տիրույթում՝ լռելյայն, իսկ իր սոցիալական էջի հաշվում՝ ըստ իր ցանկության: Վերջին դեպքի համար անհրաժեշտ է մակնաբանություն թողնելուց ընտրել “Հրապարակել նաև Ֆեյսբուքում” ընտրանքը: Օգտագործողի ֆեյսբուքյան հաշվի տվյալները հասանելի են Կայքից օգտվող յուրաքանչյուրին, իսկ Օգտագործողի տվյալների պաշտպանությունն ու գաղտնիությունը կարգավորվում է սոցիալական ցանցի հաշվի կարգավորումներով: Վերոնշյալ գործառույթներին, ինչպես նաև հավելվածի գաղտնիության քաղաքականությանը ծանոթանալ կարող եք  Ֆեյսբուքի մեկնաբանությունների հավելվածի օգտագործման պայմաններ հղմամբ:

Մեկնաբանություններում օգտագործված մեդիակոնտենտը՝ նկարներ, հղումներ, վիդեոներ, հանդիսանում են հանրային օգտագործման նյութեր: Դրանց հեղինակային իրավունքների վիճարկման, ինչպես նաև բովանդակային պարունակության և իմաստային անհամապատասխանությունների համար Կայքը որևէ պատասխանատվություն չի կրում:

Մեդիաֆայլեր

Կայքում օգտագործված մեդիաֆայլերը՝ նկարներ և տեսանյութեր, որոնք, թողարկված են Կայքի կողմից կամ Կայքին են հանձնվել որպես հեղինակային իրավունքների կրող, կամ իրենց վրա կրում են Կայքի տարբերանշանը, հանդիսանում են Կայքի մտավոր սեփականությունը: Նշված նյութերի օգտագործումն առանց Կայքի խմբագրության հետ համաձայնեցնելը ենթադրում է օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն:

Բոլոր այն մեդիա նյութերը, որոնք Կայքում օգտագործված են այլ ռեսուրսներից, պետք է ունենան նախնական համաձայնություն սկզբնաղբյուրների հետ, կամ պետք է ունենան ակտիվ և/կամ պասիվ հղումներ դեպի սկզբնաղբյուրները, կամ պետք է հասանելի լինեն հանրային օգտագործման համար:

Կոնտակտային և այլ ձևեր

Կայքում օգտագործվում է երկու տեսակի ձևեր. կոնտակտային և բաժանորդագրության: Կոնտակտային ձևը նախատեսված է Կայքի խմբագրության հետ հետադարձ կապի համար տվյալների փոխանակման և ըստ անհրաժեշտության հարցերի ուղղման և տվյալների փոխանակման համար: Կոնտակտային ձևն իր մեջ կարող է պարունակել անվան, հասցեի, հեռախոսահամարի, էլ. փոստի հասցեի, մեկնաբանության դաշտեր: Բաժանորդագրության ձևն իր մեջ պարունակում է միայն էլ. փոստի հասցեի լրացման դաշտ: Վերոնշյալ բոլոր ձևերում Օգտագործողի կողմից լրացված, այդպիսով տրամադրված տվյալները Կայքի կողմից երրորդ կողմերի չի տրվում: Օգտագործողի տվյալները Կայքի խմբագրության կողմից կարող են օգտագործվել Օգտագործողի հետ կապ հաստատելու, տեղեկատվական նյութեր առաքելու կամ բաժանորդագրությունները հասցնելու համար:  Իր հերթին՝ Կայքը պարտավորվում է բարեխղճորեն կազմակերպել վերը նշված գործառույթները, ապահովել Օգտագործողի տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը: Կայքն ու Օգտագործողը  ցանկացած պահի իրավունք ունեն հրաժարվել փոխգործակցությունից, Օգտագործողն իրավունէ ունի պահանջել իր կողմից տրամադրված տվյալների հեռացում Կայքի տվյալների բազայից, իսկ Կայքն իրավունք ունի պատշաճ կերպով զգուշացնելուց հետո դադարեցնել բաժանորդագրությունների առաքումը:

Քուքիներ

Կայքում օգտագործվում են քուքիներ՝ Օգտագործողի կողմից Կայքի թարմացումների տեղեկանքները ստանալու հայտը հաստատելու պարագայում: Այն անհատական կոդ է, որը ներդրվում է Ձեր բրաուզերի մեջ, որպեսզի համակարգը կարողանա ճանաչել Ձեզ: Քուքիների քաղաքականությունը, կարգավորումները և կառավարումը իրականացվում է Օգտագործողի սարքավորումներից:

Այլ կայքերի կողմից ներդրված պարունակություններ

Կայքի նյութերը կարող են պարունակել տարատեսակ ներդրված պարունակություններ (օրինակ՝ վիդեո, նկարներ, նյութեր, քարտեզներ և այլն): Դրանք սովորաբար արտածվում են այնպես, ինչպես դրանք ցուցադրվում են սկզբնաղբյուր կայքերում:

Այդպիսի կայքերը (օրինակ՝ Youtube.com, Facebook.com, Instagram.com և այլն) կարող են Ձեր մասին տվյալների հավաքագրում իրաանացնել, օգտագործել քուքիներ, հետևել տվյալ պարունակության հետ ձեր գործողություններին, ներառյալ այլ տվյլաներ, եթե դուք գրացված եք այդ կայքերում:

Վեբ անալիտիկա

Կայքում տեղակայված են անալիտիկ տվյալների հավաքագրման Google Analytics և Яндекс Метрика հավելվածները: Օգտվելով կայքից, Օգտագործողը հաստատում է տվյալ ծառայությունների պայմանների հետ համաձայնությունը:

Ներքին հավաքագրում Կայքի կողմից չի իրականացվում, բացառությամբ, եթե

  • Օգտագործողը բաժանորդագրվել է նորությունների ավտոմատ ստացմանը՝ տրամադրելով իր էլ. փոստի հասցեն: Այս դեպքում Օգտագործողին հնարավորություն և իրավունք է վերապահվում ցանկացած պահի դադարեցնել բաժանորդագությունը, որից հետո Կայքը չի պարտավորվում հեռացնել Օգտագործողի էլ. փոստի հասցեն, հետագայում վերաբաժանորդագրման պրոցեսը հեշտացնելու նպատակով: Օգտագործողն իրավունք ունի ներկայացնել գրավոր պահանջ Կայքի ադմինիստրացիային, պահանջելով իր էլ. փոստի հասցեի լիարժեք հեռացում Կայքի տվյալների բազայից, ուղարկելով համապատասխան նամակ այն հասցեից, որը ցանկանում է ջնջել:
  • Օգտագործողը ներկայացնում է իր տվյալները՝ հետադարձ կապի կամ այլ վեբ ձևանմուշ: Օգտագործողն իրավունք ունի ներկայացնել գրավոր պահանջ Կայքի ադմինիստրացիային, պահանջելով իր կողմից տրամադրված ինֆորմացիայի լիարժեք հեռացում Կայքի տվյալների բազայից:

Կայքի կողմից արգելվում է ուղղակիորեն տվյալների փոխանցում որևե երրորդ կողմի:

Տվյալների պաշտպանություն

Օգտագործողի տվյալների պատպանության համար Կայքում ներդրված են տարատեսակ տեխնոլոգիաներ, որոնք բավարարում են OWASP, ISO/IEC 27001, 21002, 15408, NERC, NIST, IEC 62446 ստանդարտներին: Իրականացվում են պարբերական տեխնիկական աշխատանքներ ուղղված կայքի անվտանգության և հուսալիության ակտուալության պահպանմանը: